Monday, 06 07 2026
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 28-ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրվեց գերատեսչության բարձրագույն մեդալով՝ ոսկե հուշամեդալով։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նախարարությունում անցկացված «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակում։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Տիգրան Մանսուրյանը հայկական իրականության անկրկնելի դեմքերից է։

«Մանսուրյանը գրել և ստեղծագործել է շատ բազմաշերտ ու բազմաժանր։ Ես հիանում ու հպարտանում եմ Տիգրան Մանսուրյան հայով, արվեստագետով և մարդով։ Այսօր Մանսուրյանը սպասված է աշխարհի գրեթե բոլոր բեմերում։ Այսօր ես կպարգևատրեմ մաեստրոյին նախարարության բարձրագույն հուշամեդալով, որն, իհարկե, Մանսուրյանին գնահատելու համար շատ փոքր է, բայց մեր ունեցածի լավագույնը տալիս ենք ամենալավ մարդուն»,- ընդգծեց սփյուռքի նախարարը` հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 24-ին հանրապետության թիվ մեկ բեմից հնչեց Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստե ղծագործությունը։
Տիգրան Մանսուրյանը, խոսելով իր նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության մասին, գրող Անդրե Մորուայի գրած առաջին վեպի հրատարակման հետ կապված մի դեպք հիշեց։

«Երբ Անդրե Մորոուան հրատարակեց իր առաջին վեպը, Ֆրանսիայում շատ լավ ընդունվեց գիրքը, մամուլը նույնպես բարձր գնահատեց։ Նա նաև իր ստեղծագործությունը ուղարկել էր իր դասախոսներից մեկին՝ փիլիսոփա Ալենին, ով ասել էր, որ արժանի է գիրքը մեծագույն գնահատանքի, բայց նկատի ունեցիր, որ այսպես լինում է միայն առաջին գրքի հետ և կարող է լինել ամենավերջում՝ կյանքն է այդպիսին։ Հիմա, երբ ես լսում եմ գեղեցիկ գնահատականներ իմ այս ստեղծագործության վերաբերյալ՝ մտածում եմ, չլինի Ալենի ասած վերջին նշաններից է»,- նշեց մաեստրո Մանսուրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում