Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ թիմը դեռ չի ցուցադրում իր լավագույն խաղը:
««Բորուսիա»-ն դեռ չի ցուցադրում իր լավագույն խաղը: 2012/13թթ մրցաշրջանում արդյունքները բավարար էին, բայց ոչ գերազանց:
Մենք դեռ չգիտենք՝ ինչի են ընդունակ այս խաղացողները: Շուտով նրանք բոլոր հարցերին կպատասխանեն խաղադաշտում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































