Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Վարչապետը հանձնարարել է «Հին Երևան» ծրագրի ներդրողի առջև ստանձնած պարտավորությունները կարճ ժամանակում իրականացնել

Կառավարությունը Երևանի  քաղաքապետին լիազորեց ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ն շեց, որ այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:

Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամերը, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանը: Վարչապետը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորեց մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի առնչությամբ:  «Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,- ասաց վարչապետը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ «Հին Երևան» ծրագրով Երևանի պատմամշակութային միջավայրն ամբողջությամբ կպահպանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի՝ այդ ծրագրի վերաբերյալ հայտարարությանը, Ամիրյանն ասաց.  «Վարչապետի խոսքը վերաբերում էր նրան, որպեսզի ներդրողը կարողանա իրականացնել իր գործառույթները, մենք էլ՝ մերը, չխանգարելով միմյանց, բայց պահպանելով նաև Երևանի պատմամշակութային միջավայրը: Այս ծրագրի դեպքում միջավայրի հետ կապված որևէ խնդիր չունենք& raquo;:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ծրագրի մեկնարկը գնալով ձգվում է, նախարարը նշեց, որ վարչապետի հորդորն առնչվում էր նաև դրան, որպեսզի աշխատանքներն արագացվեն: Միաժամանակ, Ամիրյանը դժվարացավ նշել, թե աշխատանքները  կոնկրետ երբ կսկսվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում