Մայիսի 29-ին` ժամը 17:15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին և հանձնվել իրավապահ մարմիններին, հաղորդում են ԱԻ նախարարությունից:










































