Երբ գողությունը գողություն չէ՞: Իհարկե, երբ գողություն կատարած անձը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Ադրբեջանցի դիվանագետի կինը անպատիժ է մնացել այն բանից հետո, երբ նրան բռնացրել են գողութուն անելիս: Այս մասին գրում է New York Daily News-ը՝ վկայակոչելով իր աղբոյւրներին:
Տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնել են Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասի «Մարշալս» խանութից գողություն կատարելու համար, սակայն ստիպված բաց են թողել, քանի որ նա օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։
Կինը օգտագործել է մանկասայլակ՝ փորձելով խանութից առանց վճարելու դուրս բերել շուրջ 188 ԱՄՆ դոլարի ապրանք: 29-ամյա Ջաբրաիլովը ոստիկաններին ասել է, որ իր ամուսինը Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրաիլովն է: Ուստի, կինը խուսափել է պատժից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ:
New York Daily News-ը կապ է հաստատել Ֆարիդ Ջաբրաիլովի հետ, որը սկզբում ասել է, թե նման բան չի եղել: Բայց երբ լրագրողը փաստեր է ներկայացրել նա ներողություն է խնդրել՝ ասելով, որ չի իմացել տեղի ունեցած մասին: Խանութի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:








































