ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պայքարել հակասեմիտականության դեմ, որի դրսևորումներից մեկը նա անվանել է Հոլոքոստի մերժումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ահա իմ խոստումը ձեզ. մենք կդիմակայենք հակասեմիտականությանը: Մենք կդատապարտենք ատելությունը: Մենք կվկայենք և մենք կգործենք»,- ասել է Թրամփը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի շենքում` Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողությանը:
Թրամփը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները սպանել են 6 միլիոն հրեա, էլ ավելի մեծ քանակությամբ եղել են համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներ:
«Նույնիսկ այսօր կան այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են մոռանալ անցյալը, ովքեր զգում են ամբողջական ատելություն, որը ուղեկցել է Հոլոքոստին առաջին օրվանից: Եվ նույնիսկ այսօր կան մարդիկ, ովքեր կատարում են այդ սարսափելի չարիքը»,- ասել է նա:
Հոլոքոսթի մերժումը Թրամփը անվանել է «հակասեմիտականության բազմաթիվ ձևերից մեկը, որը շարունակվում է ողջ աշխարհում»: Նրա խոսքով` «մենք ականատես ենք լինում հակասեմիտականության համալսարաններում, հասարակական զբոսայգիներում»:
«Նույնիսկ ավելի վատ․ հակասեմիտականությունը արտահայտվում է, երբ ահաբեկիչները հարձակվում են հրեական համայնքների վրա կամ երբ ագրեսորները սպառնում են Իսրայելի ամբողջական ոչնչացմանը»,- ասել է Թրամփը:









































