ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման մասին փաստաթղթերի փաթեթը կքննարկվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների կողմից՝ սեպտեմբերի վերջին Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ:
Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ ենթադրվում է, որ պետությունների ղեկավարներին կզեկուցեն տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակի մասին և Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանների անվտանգությունը պաշտպանելու առաջարկներ կանեն:







































