Ամերիկյան փոփ-աստղ Բրիթնի Սփիրսն իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում՝ երկար սպասված նոր տեսահոլովակ:
Դեռ անհայտ է, թե երբ կթողարկվի երգչուհու նոր սինգլը, սակայն Twitter-ում արդեն հայտնվել են առաջին լուսանկարները, որոնք իրականացվել են նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում:
Լուսանկարում, որը Սփիրսը հրապարակել էր իր միկրոբլոգում, երգչուհու հագին սեքսուալ տոպ է, որը մերկացնում է նրա բարեկազմ մարմինը: Բրիթնիի խոսքերով՝ նոր տեսահոլովակը կուրախացնի երկրպագուներին ռիթմիկ պարերով և սեքսուալ հագուստով:









































