ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Հիզեր Նոյերթը դարձել է գերատեսչության նոր մամլո քարտուղարը, հայտնում է Reuters-ը: Պետդեպում նշել են, որ Նոյերթն ունի հաղորդավարի և թղթակցի 15-ամյա փորձ:
«ԶԼՄ-ներում Հիզեր Նոյերթի աշխատանքային փորձը և հետաքրքրվածությունը միջազգային հարաբերություններում կլինի անգին (նրա աշխատանքում)»,- նշել են գործակալությունում:













































