Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է. Արամ Ա. Վեհափառ

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի մամլո դիվանից, պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հավաքին ներկա էին նաև նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաև տարբեր միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդգծեց ապրիլ 24-ի կարևորությունը:

«Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլ 24 է. այլ խոսքով՝ պահանջատիրության օր»,- ասաց Վեհափառը: Նորին Սրբությունը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հիշեցրեց 100-ամյակի Համազգային Հռչակագրի կարևորությունը՝ որպես պահանջատիրական պայքարի ուխտի վերանորոգում:

Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամի մեջ կարևորությամբ շեշտեց, որ Եվրոպան միշտ նպաստել է Հայ դատին, քանի որ այն մոտիկից ծանոթ է հայ ժողովրդի ցեղասպանության ու բռնաբարված իրավունքներին։

«Հետևաբար, սպասում ենք, որ Եվրոպան տարբեր առիթներով դրանք պախարակող Թուրքիայի նկատմամբ ավելի հզոր կեցվածք կունենա: Ընդհանրապես իսլամական ու հատկապես արաբական երկիրներում Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքում, բնականաբար նաև Հայ դատի գծով։ Հետևաբար, հարկ է շարունակել մեր աշխատանքները՝ արաբական ու իսլամական երկիրների պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի հետապնդած պանթուրանական նպատակներին: Անհրաժեշտ է մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ համակրանք ցուցաբերող Թուրքիայի մտավորական շրջանակների հետ կապեր հաստատել, ինչպես նաև գործակցության ուղիներ որոնել իսլամացած հայերի հետ»,- ասաց Նորին Սրբությունը` հավելելով, որ մեր կորցրած ունեցվածքի նյութական արժևորումը համահայկական արժեքի անհետաձգելի անհրաժեշտություն է: Նրա խոսքով` պետք է նաև աշխատանքներ տանել տարբեր ենթահանձնախմբերի միջոցով մուտք գործելու ՄԱԿ:

Վեհափառ Հայրապետը նաև հիշեց, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատի գծով Թուրքիան լուրջ դժվարություններ է հասցրել` հեռու պահելով փաստաբաններին անհրաժեշտ աշխատանքները կատարելուց, ինչպես նաև իրավական հանձնախմբի թուրք փաստաբաններից մեկին բանտարկելով։ Վեհափառը շեշտեց, որ հակառակ այդ ամենին` իրավական գործընթացը պիտի շարունակվի:

Նորին Սրբությունն իր խոսքը եզրափակեց` ասելով, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է և պետք է շարունակվի առավել մեծ հավատով ու վճռականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում