«Բարսելոնա»-ն ցանկանում է, որ Լիոնել Մեսսին չմասնակցի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղին:
Չնայած խաղացողը առողջական խնդիրներ ունի, նրան հրավիրել են հավաքական` Պարագվայի դեմ խաղալու:
Հաղթանակի դեպքում Արգենտինան վաղաժամ դուրս կգա Աշխարհի առաջնության խմբային փուլ, այդ իսկ պատճառով ակումբում հույս ունեն, որ Մեսսիին այս խաղում հանգստի հնարավորություն կտրվի:








































