Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են տարածել: Այս մասին հաղորդում է Cyprus-Mail-ը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարածված գրավոր հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը որակել է որպես զազրելի հանցագործություն և մարդկության պատմության ամոթալի էջ:
Նա ընդգծել է, որ «Կիպրոսի կառավարությունը իր համակրանքը և համերաշխությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին և մեկ անգամ հայտարարում է, որ ամբողջովին աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:









































