Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Երկուսն էլ խմած էին, իրար աննորմալ ձևով տփում էին». նոր մանրամասներ հորեղբոր կողմից եղբորորդու սպանության դեպքից (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 5-ին 08.30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդագրություն էր ստացվել, որ «ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Վահագ Պետրոսյանը: Ինչպես ոստիկաններին ներկայացրել է Վ. Պետրոսյանի մայրը, որդին վնասվածք է ստացել տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ նույն օրը՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վեճը եղել էր կենցաղային բնույթի, իսկ հորեղբայրը չարաշահած էր եղել ալկոհոլը:

«Վահագը եղբոր հետ խմած եկավ և սկսեց հայհոյել, Գրիշին խփեց, որ խփեց, Գրիշը ջղայնացավ, ինչ աստիճանի հասցրեց, երկուսն էլ խմած էին, իրար աննորմալ ձևով տփում էին, վերջը կատաղեց, դանակը վերցրեց ու խփեց»,- պատմում են հարազատները:

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օհանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացել է: Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հորեղբայրը նետել է եղել փողոցի աղբարկղը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում