Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դանիայի ընտրանու դեմ խաղում կկրի Հայաստանի հավաքականի ավագի թևկապը:
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գործող ավագը դարպասապահ Ռոման Բերեզովսկին է, ով վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել դանիացիների դեմ հանդիպումը:






































