Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել

Հայաստանի ազգային արխիվում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք շտեմարանում, դրանք տարիների աշխատանքի արդյունք են, և մենք անընդմեջ նոր անուններ, նոր փաստեր ենք հայտնաբերում և ներառում շտեմարանում»,- ասաց Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ ընթացիկ աշխատանքներն այժմ կենտրոնացած են հիմնականում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ՝ սկսած 1894 թվականից մինչև 1922 թվականները:

«Այս առումով արդեն համարյա ավարտել ենք երեք հատորների պատրաստման աշխատանքները: Առաջին հատորը վերաբերում է 1894-96 թվականներին Աբդուլ Համիդի օրոք հայ բնակչության ոչնչացման ծրագրերին և իրականացման ընթացքին: Հաջորդը վերաբերում է Կիլիկիային, ընդգրկում է 1922-23 թվականները, երբ Օսմանյան Թուրքիան պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում, Մուսալեռի ինքնապաշտպանության շնորհիվ փրկված հայ բնակչությունը կարողացավ վերադառնալ, բայց Աթաթուրքի օրոք նրանք նորից վերապրեցին այն, ինչ վերապրել էին 1915 թվականին: Վերջին հատորն էլ  Օսմանյան Թուրքիայի այն տարածքների մասին է,  որոնք մենք Հայաստան չենք համարում. դա Կիլիկիա չէ, Արևմտյան Հայաստան չէ: Դրանք   Թուրքիայի մնացած տարածքներն են, որտեղ նույնպես ցեղասպանություն է եղել»,-նշեց նա:

Ամատունի Վիրաբյանը, հիշեցնելով, որ հաջորդ տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը, տեղեկացրեց, որ այլ գործընկեր երկրների ազգային արխիվների՝ հատկապես Ռուսաստանի հետ միասին այդ թեմային առնչվող փաստաթղթեր են հրապարակելու:

«Աշխատանքներ են իրականացվում Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասով, որովհետև դա էլ, ի վերջո, թուրքական իշխանություններին հնարավորություն  տվեց իրականացնել իրենց ծրագրերը: Հաջորդ տարի՝ հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայում կհրապարակվի  «Կովկասյան ռազմաճակատ» խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկվելու են նաև  Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում