Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Թե ինչու Հայաստանում ներդրումներ չեն արվում. Փայլակ Հայրապետյանի պատասխանը վարչապետին

«Ուզում եք 100 հատ ներդրումային ակումբ բացեք՝ մինչև Հայաստանում այնպիսի պայմաններ չստեղծեք, որ ներդրողը վստահ լինի, որ իրեն չեն խաբի, չեն քցի, որ ինքը չի հայտնվի Փայլակ Հայրապետյանի կարգավիճակում, ոչ ոք ոչ մի ներդրում չի անի Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ քանի դեռ նույն կառավարությունը չի պատժել իրեն խաբած նախկին վարչապետին, հոգևոր դասի ներկայացուցիչներին և մյուս մեղավորներին, չի կարողանա վստահության մթնոլորտ ստեղծել ներդրումների համար:

«Եթե ուզում են, որ Հայաստանում ներդրումներ կատարվեն, առաջին հերթին պետք է լուծեն Հայաստանի ներդրողի իրավունքների պաշտպանվածության հարցը: Դա նշանակում է, որ պետք է լուծեն Հայրապետյան Փայլակի հարցը, մյուս-մյուսների հարցը ու մեղավորներին պատժեն: Բայց եթե ամեն ինչ իմ ձեռքից խլել են նախկին վարչապետը, Կճոյանը, մյուսները, իսկ պետությունը ինձ տեր չի կանգնել, չի պատժել նրանց, Հայաստանում ոչ մեկը ներդրում չի անի»,- ասաց գործարարը՝ հավելելով. «Վարչապետն ասում է, թե կախարդական փայտիկ չունի, բայց ես կարող եմ նրան ցույց տալ այդ փայտիկի տեղը:

Կախարդական փայտիկը Հայաստանի ներդրողի պաշտպանությունն է. եթե դա լինի, ապա Հայաստանում կսկսեն ներդրումներ անել դրսի և ներսի մարդիկ, տնտեսությունը կծաղկի: Այ, դա կլինի իսկական կախարդական փայտիկ: Բայց եթե այդ կախարդական փայտիկը չի գործում ինձ համար, ոմանց՝ բանկին ու կճոյաններին հնարավորություն է տրվում ինձ մեկ տարում թալանել, քցել, կործանել, ապա բան չի փոխվի»,- նկատեց Հայրապետյանը:

Գործարարի խոսքով՝ Հայաստանում ներդրումային ոլորտներ կան՝ թեթև արդյունաբերություն, շինարարություն և այլ ոլորտներ: Պետք է գործարաններ կառուցել և այն հումքը՝ պղնձի, մոլիբդենի, որը արտահանվում է, ներսում մշակել ու երկու անգամ թանկ գնով արտահանել դուրս: «Շատ ոլորտներ կան, գաղափարներ, բայց լուրջ մոտեցում է պահանջվում, երկրում մթնոլորտ փոխել է պահանջվում, բանկերի «գյամերը» քաշել է պահանջվում: Այսօր բանկերը երկրում բիզնեսի փակման թիվ մեկ պատճառներն են: Մարդկանցից խլում են ամեն ինչ՝ տուն, բիզնես, գույք, վերջին ունեցածը: Բայց դա չի կարող այդպես լինել: Պետությունը պետք է միջամտի դրան, թույլ չտա, որ բանկերը մարդկանց սնանկացնեն: Ասածս այն է, որ քանի դեռ երկրում այս մթնոլորտն է, այս վիճակն է, չակնկալեք, որ որևէ խելամիտ ներդրող, բիզնեսմեն կգա ու իր փողերը կդնի Հայաստանում»,- եզրափակեց Հայրապետյանը:

Նշենք, որ նման մի հավաքի ժամանակ էլ 2009 թվականին կառավարությունում քննարկվում էր Հայաստանում 10 հազար աշխատատեղ ստեղծելու գաղափարը: Մասնավորապես, պետք է Աֆրիկայից ադամանդի հումք բերվեր և Հայաստանում մշակվեր: Փայլակ Հայրապետյանը ոգևորվելով այս գաղափարով՝ իր ամբողջ ունեցվածքը գրավադրել էր «Ամերիաբանկում», որպեսզի ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ներկրեր այդ հումքը: Սակայն Հայրապետյանի գրավի դիմաց բանկի տրամադրած միլիոններով օֆշորային գոտում հաշվեհամարներ էին բացվել, և այդ գումարները փոխանցվել էին այդ հաշվեհամարներին: Արդյունքում Հայրապետյանի ամբողջ ունեցվածքն անցավ բանկին, բանկը դրա մեծ մասն արդեն վաճառել է, իսկ սնանկացած Հայրապետյանը փորձում է դատական կարգով վերականգնել արդարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում