Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վանաձորցի սեռավարակ Քրիստինեն ամուսնու «սիրուհուց» փող է շորթել՝ սպառնալով «գլուխը ուտել»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Քրիստինե Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

37-ամյա Քրիստինեն «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատողներից էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված մարդու առևանգման և շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 182 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին (անունը փոխված է) կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար:

Ամուսնու և Քնքուշի հարաբերությունները հենց Քնքուշից  պարզելու նպատակով, Քնքուշի հետ խոսելու մտադրությամբ 2016 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում  Քրիստինեն իր «ՎԱԶ-21015» մեքենայով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Վանաձորի մշակույթի պալատի մոտ:

Նա հանդիպել է Քնքուշին ու առանց մեքենայից իջնելու առաջարկել է, որ Քնքուշը մեքենա նստի, մեքենայի մեջ զրուցեն:

Հենց որ Քնքուշը նստել է մեքենայի առջևի նստատեղին, Քրիստինեն փակել է մեքենայի դռները և Քնքուշի կամքին հակառակ նրան առևանգել է՝ մեքենայով տեղափոխել է Վանաձորի վերջնամասի անմարդաբնակ վայր, ապա տեղափոխել է քաղաքի այլ  հատվածներ:

Ճանապարհին Քրիստինեն Քնքուշի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել է, թե նրա «գլուխը ուտելու է», նա «տուն չի հասնելու»:

Երբ գտնվել են քաղաքի ամայի ծայրամասում, Քրիստինեն նկատել է, որ ամուսինն ընկերոջ մեքենայով եկել է Քնքուշին օգնելու: Քրիստինեն իր մեքենան արագ վարել ու հեռացել է, ամուսինը չի հասցրել նրան հետապնդել ու կորցրել է տեսադաշտից:

Ամուսնու կողմից Քնքուշի համար մտահոգվելը, քաղաքի ծայրամաս հասնելը Քրիստինեին ավելի են զայրացրել:

Նա աջ ձեռքով հարվածել է Քնքուշի դեմքին, պատճառել է քթի ձախ մասի քերծվածք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Ըստ դատական ակտի՝ «չբավարարվելով Քնքուշի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ գործադրելուց, նրան այլ կերպ ևս պատժելու նպատակով Քրիստինեն որոշել է նրանից գումար շորթել՝ նաև գույքային վնաս հասցնել նրան:

Քրիստինեն իր այս նպատակին հասնելու համար Քնքուշին անհիմն մեղադրել է իր ամուսնուն, վերջինիս միջոցով նաև իրեն սեռավարակով վարակելու համար:

Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, պատճառաբանելով, թե բուժման համար իրեն գումար է պետք՝ Քրիստինեն Քնքուշից պահանջել է 100 հազար դրամ:

Համոզվելով, որ Քնքուշն ի վիճակի չէ պահանջված գումարը ճարելու, Քրիստինեն սակարկել ու գումարը նվազեցրել է մինչև 30 հազար դրամը: Նա սպառնացել է այդ գումարը չտալու դեպքում իրականացնել իր սպառնալիքները:

Իր կատարածի համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու, իր արարքը քողարկելու նպատակով Քրիստինեն ստիպել է, որ Քնքուշը գրություն գրի՝ նրան 30 հազար դրամ պարտք լինելու վերաբերյալ:

Քրիստինեի պահանջած գումարը հայթայթելու համար Քնքուշը զանգել է իր ծանոթներին ու հարազատներին:

Ժամը 16-ի սահմաններում Քնքուշը կրպակներից մեկի աշխատակցուհուց վերցրել է մոր թողած 30 հազար դրամը և տվել է Քրիստինեին: Միայն դրանից հետո Քրիստինեն թույլ է տվել, որ Քնքուշը դուրս գա մեքենայից ու հեռանա:

Դատարանում Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինեի խնամքին է մանկահասակ՝ 10 ամսական 1 երեխա:

Տուժողը Քրիստինեի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինե Հ.-ին մեղավոր է ճանաչել:

Առևանգման համար Քրիստինեն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ շորթման համար՝ 500 հազար դրամ տուգանքի:

Դատարանը վճռել է առևանգման համար նշանակված 2 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Քրիստինեն:

Նա բողոքեց, որ առաջին ատյանի դատարանն իր նկատմամբ նշանակել է ակնհայտ խիստ պատիժ: Քրիստինեն նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչել, մեղսագրված արարքները կատարել է «ընտանիքը չքայքայելու նպատակով՝ որպեսզի ամուսնուն հեռու պահի տուժողից»:

Քրիստինեն դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ տուժողն իր դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել, նաև խնդրել է իրեն մեղմ պատժել:

Քրիստինեն նշեց, որ չի աշխատում, նյութական ծանր վիճակում է, ամուսինը նույնպես չի աշխատում, իր խնամքին է մանկահասակ երեխան, խնամում է նաև ամուսնու հորը, այդ ամենից բացի՝ բնակարան էլ չունեն…

Նման պայմաններում ինքն ի վիճակի չէ վճարել նշանակված տուգանքը, առնվազն՝ պետք է վերադառնա նախկին աշխատանքին, որ կարողանա ընտանիքը պահել և տուգանք վճարել…

Ամբաստանյալը խնդրեց պատժի մասով փոփոխել դատավճիռը, իր նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակել:

Մեղադրող դատախազ Վ. Դոլմազյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ ու խնդրեց մերժել այն:

Վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ մարդու առևանգման համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ, ու Քրիստինե Հ.-ի նկատմամբ սահմանվել է նվազագույն պատիժը՝ 2 տարի ազատազրկում, դա էլ պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան:

Ըստ վերաքննիչ դատարանի եզրակացության՝ «գործով ձեռք չեն բերվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար»:

Շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, նախատեսված է տուգանքի ձևով պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 4 տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանը Քրիստինեի նկատմամբ առավել մեղմ պատժատեսակն է կիրառել՝ տուգանքը, սահմանել է նվազագույն չափին մոտ տուգանք:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Մ. Պապոյան, Ա. Դանիելյան կազմով, մերժեց Քրիստինե Հ.-ի վերաքննիչ բողոքը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում