Ադրբեջանի բանակում զինվոր է մահացել դժբախտ պատահարի հետևանքով:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, N զորամասի զինծառայող Բաբիշև Նամիգ Ալիբալաօղլուն հրազենային զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ծանր վիրավորվել է: Նա մահացել է ստացված վերքերից: