ԱՄՆ Արկանզաս նահանգում ոստիկանները կրակել են 107-ամյա տղամարդու վրա, ով ատրճանակով սպառնում էր 2 մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանության աշխատակիցները նախ փորձել են տղամարդուն համոզել հանձնվել:
Այն բանից հետո, երբ նա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, դեպքի վայր են ժամանել SWAT-ի աշխատակիցները, ովքեր տունը գրոհելիս սպանել են տղամարդուն:











































