Րոպեներ առաջ Գյումրու «Մուշ-2» թաղամասում գտել են Դմիտրի Լոշմանովին: Այս մասին artimes.com-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազի խոսքով՝ Դմիտրի Լոշմանովը սթափ է, չի գտնվում ալկոհոլի ազդեցության տակ: Նրան հայտնաբերել են նշյալ թաղամասի բնակարաններից մեկում:
Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության «Մուշի» բաժին: Դեպքի մանրամասները ըստ դատախազի` պարզ կդառնան առաջիկայում, տարվում են աշխատանքներ:
Armtimes.com-ին ոստիկանության աղբյուրները փոխանցել են, որ որպես վարկած շրջանառվում է այն հանգամանքը, որ Դմիտրի Լոշմանովը եղել է ինչ-որ կնոջ բնակարանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում