Կանադացի երգչուհի Սելին Դիոնն աճուրդի է հանել Ֆլորիդայում գտվող իր առանձնատունը: Տունը գտնվում է Յուպիտեր-Այրլենդ կղզու վրա: Երգչուհու ռիելթորի խոսքերով՝ երգչուհին և նրա ընտանիքի անդամներն այդ տանը հաճախ չեն լինում, այդ պատճառով էլ աստղը որոշել է վաճառել այն: Նա դրա համար այնքան գումար է պահանջում, որքան ծախսվել է շինարարության վրա:
Առանձնատունը գտնվում է օվկիանոսի ափին: Բացի հիմնական շենքից, այն ունի նաև ութ ննջասենյակներից բաղկացած հյուրերի համար նախատեսված տնակ: Տանտիրոջ սենյակներում ավտոմատացված պահարաններով զգեստապահարան կա, ինչպես նաև օվկիանոսին նայող ընդարձակ պատշգամբներ՝ վառարանով և հիդրոմերսող լոգարանով: Դրանից բացի, կան երեք լողավազաններ: Դրանցից մեկը գտնվում է տան ետնաբակում, որտեղից էլ օվկիանոսի հիանալի տեսարան է բացվում: Երկուսն էլ տան դիմաց են գտնվում և սեփական փոքրիկ ջրաշխարհ ունեն: Տունն ամբողջությամբ է վաճառվում, նոր տերը կստանա ամեն ինչ, բացի Դիոնի ընտանիքի անդամների անձնական իրերից:
Ընդ որում, վաճառքի է հանվել նաև երգչուհուն պատկանող՝ Մոնրեալի մոտակայքում գտնվող առանձնատունը, որի գինը 29,6 միլիոն դոլար է։ Այս մասին գրում է style.rbc-ն: