Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Հայաստանում հաճախակի են փաստացի ամուսնությունների չգրանցման դեպքերը

Հայաստանում ամուսնալուծության հիմնական պատճառներից են չմտածված ամուսնությունն ու նյութական միջոցների անբավարարությունը:  Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, քիչ չեն ամուսնական անհավատարմության դեպքերը, ինչպես նաև վատ սովորությունները` հարբեցողություն, խաղամոլություն:

«Հարցումները ցույց են տալիս, որ ամուսնալուծության պատճառներից են արտագնա աշխատանքի մեկնումը, խանդը: Քիչ տոկոս են կազմում ամուսնու ծնողների, հարազատների հետ հարաբերությունները»,-ասաց նա:

Ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը նշեց, որ իրավագիտակցության ցածր մակարդակը նույնպես խնդիր է:

«Ընտանիքը ենթադրում է պարտավորություն, սակայն ոչ բոլորն են դա գիտակցում: Շատերը հաշվի են առնում իրենց ազատությունները, առաջ են տանում իրենց եսը, սկսում են մտածել իրենց էգոյի մասին: Շատ են դեպքերը, երբ մարդիկ պատրաստ չեն լինում ամուսնության»,- ասաց նա:

Հոգեբանը նկատեց, որ կան խնդիրներ տղամարդու և կնոջ դերերի ոչ ճիշտ բաշխման հետ կապված: Ըստ նրա` բնության կանոններով, արուն ավելի ուժեղ պետք է լինի, ցավոք այնպես է լինում, որ մեր օրերում կանայք ավելի ուժեղ դիրքերից են հանդես գալիս:

Փաստաբան Արկադի Մեհրաբյանը, ով ներկայացրեց ամուսնալուծության իրավական հարցերը, նշեց, որ Հայաստանում իրավական առումով ամուսնալուծվելը դյուրին է: Չնայած դրան` մարդկային գործոնով պայմանավորած իրականում գործընթացը բավական բարդացվում է:

«Շատերը գործընթացի ծանրացման ճանապարհով փորձում են գույքային հարցեր բարձրացնել, շանտաժի ենթարկել մյուս կողմին: Ամենավատը, երբ այս գործընթացում որպես գործիք օգտագործում են երեխաներին` տեսակցություն սահմանափակելով»,- ասաց փաստաբանը: Նա նկատեց, որ այսօր հաճախ են հանդիպում դեպքերը, երբ զույգերն իրենց ամուսնությունը չեն գրանցում, ամուսնալուծության դեպքում էլ խնդրի առաջ են կանգնում: Նա ընդգծեց, որ զույգերը պետք է գիտակցեն, որ ամուսնական զույգին վերաբերող իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության գրանցման պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում