Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի իր գործունեությունը մայիսի 3-ին: Այս մասին հայտարարել է Համայնքների պալատի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը՝ գրում է Reuters-ը:
«Կարելի է սպասել խորհրդարանի արձակմանը մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կոչ է անում խորհրդարանին աջակցելու հունիսի 8-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:








































