Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017-ի» հյուրերի համար բուկլետ են նախապատրաստել, որը պարունակում է 23 խորհուրդ այն մասին, թե ինչպես իրենց պահել Կիևում: Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Ռոմանովան Facebook-ում:
Որպես առաջին խորհուրդ բուկլետի հեղինակները նախազգուշացնում են՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի լավ է չհիշեցնել Ռուսաստանի մասին:
«Ուկրաինացիները խաղաղասեր մարդիկ են: Սակայն ջանացեք խուսափել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին թեմաներից: Նաև ուկրաինացիներին մի անվանեք ռուսներ»,- նշել են բուկլետի հեղինակները:







































