Թուրքիայի Թունջելի նահանգում ոստիկանական ուղղաթիռի կործանման արդյունքում 12 մարդ զոհվել է՝ տեղեկացնում է NTV հեռուստաընկերությունը:
Դեպքի վայր փրկարարների առաջին խմբի ժամանումից հետո պարզ դարձավ, որ ուղղաթիռի բոլոր 12 ուղևորներն էլ զոհվել են:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ուղղաթիռում գտնվել են յոթ ոստիկաններ, մեկ դատավոր, մեկ զինվորական և անձնակազի երեք անդամները:
Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի կործանման պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել:









































