Wednesday, 24 06 2026
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Հայաստանի հանգստյան տներում հանգստացողների թիվը 15-20 տոկոսով նվազել է

Հայաստանում հանգստյան տներում հանգստացողների թիվը վերջին տարիներին նվազել է: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Աղվերանի «Երեքնուկ» հանգստյան գոտու տնօրեն Սմբատ Երանոսյանը, դա կապված է երկրում լայն թափ առնող արտագաղթի հետ: Նրա հավաստմամբ՝ այս տարի «Երեքնուկ»-ում հանգստացողների թիվը նվազել է 15-20 տոկոսով, իսկ եթե ավելի հետ գնանք և դիտարկենք մի քանի տարիների կտրվածքով, ապա թիվը շուրջ 50 տոկոսով նվազել է: Նա նշեց, որ իրենց մոտ հանգստացողները Հայաստանի քաղաքացիներ են, դրսից հյուրեր գրեթե չեն ընդունում, դրա համար է այդ պատկերը:

Մեզ հետ զրույցում Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տնից ևս փոխանցեցին, որ այս տարի շուրջ 20 տոկոսով հանգստացողների թիվը պակասել է. «Նախ մարդկանց սոցիալական վիճակն է վատ, հետո էլ` ով գումար ունի, նախընտրում է այլ երկրում հանգստանալ»:

Այլ է վիճակն այն հանգստյան գոտիներում, որտեղ հանգստանում են զբոսաշրջիկներ: Վանաձորի «Կիրովական» հանգստյան տնից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ հանգստացողների քանակը եղել է գրեթե նույնը, ինչ անցյալ տարի: Այստեղ հանգստանալու են գալիս հիմնականում Իսրայելից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Ռուսաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում