Աբրոր Ազիմովը, որը Սանկտ Պետերբուրգի մետրոյի կազմակերպիչներից մեկն է, ընդունել է մեղքը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Մոսկվայի Բասմանի դտարանում հայտարարել է նրա փաստաբան Արմեն Զադոյանը:
Փաստաբանն այլ մանրամասներ չի ներկայացրել: Ինչպես ակնկալվում է, մոտակա ժամանակներս դատարանը նիստ կանցկացնի կասկածյալին ձերբակալելու հարցով:
Նշենք, որ նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Կենտրոնական Ասիայի բնակիչ Աբրոր Ազիմովին, որը նախապատրաստել է մահապարտ-ահաբեկիչ Ակբարջոն Ջալիլովին:








































