Արքայազն Էնդրյուն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի միջնեկ որդին, զինված ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում՝ Բուքինգհեմյան պալատի այգում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սքոթլենդ Յարդը հաստատել է, որ 2 ոստիկաններ արքայազնին կանգնեցրել են՝ անձը հաստատելու համար: Միաժամանակ, ոստիկանությունում հերքում են, որ արքայական ընտանիքի անդամի վրա զենք է ուղղվել, ինչպես գրում են թերթերում:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն կիրակի:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բուքինգհեմյան պալատ ապօրինաբար ներթափանցել փորձող 2 տղամարդ էր ձերբակալվել, որի հետևանքով ուժեղացվել է պալատի հսկողությունը:







































