Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման և երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ավստրալացիները պետք Է առավելություն ունենան Ավստրալիայում աշխատանք ստանալիս: Ուստի մենք վերացնում ենք թիվ 457 ձևի այցագրերը՝ այն այցագրերը, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս ժամանակավոր աշխատել մեր երկրում»,- հայտարարել է Թեռնբուլը տեսաուղերձում, որը զետեղված Է Facebook սոցիալական ցանցի նրա Էջում:
Վարչապետի խոսքով՝ նոր այցագրերը կստանան «ամենալավ և առաջնակարգ» աշխատողները: Նա հավելել է, որ այդ փաստաթուղթն ստանալու համար անհրաժեշտ է անգլերենի ավելի լավ իմացություն, աշխատանքի փորձ:









































