«Բարսելոնա»-ի երկրպագուները շատ բուռն են նշել իրենց թիմի հաղթանակը: El Periodico-ի հաղորդմամբ` լուսադեմին երկրպագուների ուրախությունը վերածվել է մասսայական անկարգության: Երկրպագուների և ոստիկանների ընդհարումից տուժել է 132 մարդ, որոնցից 37-ը ոստիկաններ են:
Տուժացների մեծամասնությունը տեղում է օգնություն ստացել: 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բարսելոնում տոնախմբությունը սկսվել էր կիսգիշերին: Քաղաքի կենտրոնում` Կատալոնիայի հրապարակում, հավաքվել էին մոտ 50 հազար երկրպագուներ: Լուսաբացի մոտ մի խումբ ագրեսիվ երիտասարդներ սկսել են քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ` վերջիններիս դրդելով ուժի կիրառման:
Օրինապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ցրել հավաքվածներին, սակայն նրանք ճանապարհին բազմաթիվ խանութներ ու կանգառներ են ավիրել:









































