ԱՄՆ-ում 85 տարեկանում կյանքից հեռացել է համացանցի մշակողներից մեկը՝ Ռոբերտ Թեյլորը։ Նա մահկանացուն կնքել է Սան-Ֆրանցիսկոյի իր տանը։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
1960-ականներին նա մասնակցել է համացանցի նախատիպի՝ ARPANET ցանցի գործարկմանը, որը դարձել է հիմք գլոբալ ցանցի հայտնվելու համար։ Բացի այդ, ամերիկացին գլխավորել է թիմը, որը ստեղծել է աշխարհում առաջին անձնական համակարգիչ Alto-ն։ Նա ֆինանսապես աջակցել է համակարգչային մկնիկի ստեղծման գաղափարին։










































