Երևանի Նոր Արեշի 17-րդ փողոցում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 20:00-ին տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին:








































