Գերմանական փրկարարական Iuventa նավը, որը պատկանում է ոչ կառավարական Jugend Rettet կազմակեպությանը, խորտակվում է Միջերկրական ծովում։ Այս մասին հաղորդվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Նավը տախտակամած է վերցրել չափազանց շատ ներգաղթյալների և չի կարողանում առաջ շարժվել։ Այն ազդանշան է ուղարկել իտալացի փրկարարներին։ Եղանակային պայմանների վատթարացման պատճառով սպառնալիքի տակ են հայտնվել հարյուրավոր կյանքեր։ Նավում գտնվողների թվում կան հղի կանայք և երեխաներ։ Շատերը չունեն փրկարարական բաճկոններ։
Նավում գտնվող ներգաղթյալներից բացի, մոտ 400 մարդ գտնվում է նավի շուրջ գտնվող փչովի նավակներում։









































