ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 16-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ Պատարագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։






















































