Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեզ հետ զրույցում, արձագանքելով այն հարցին, թե քաղբանտարկյալների ազատությունից հետո ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի հաջորդ քայլը, նշեց, որ Կոնգրեսը հայտարարել է արդեն արտահերթ ընտրությունների մասին: «Այլ հարց է, թե իշխանությունը կգնա՞ այդ պահանջը կատարելուն: Ամենայն հավանականությամբ չի գնա, քանի որ այդ մասին բազմիցս արդեն հայտարարել են»:
Մեր այն հարցին, թե չգնալու պարագայում երկխոսությունը կստացվի՞, թե՞ ոչ` պատասխանեց. «Ես կարծում եմ` երկխոսությունն արդեն ստացվում է: Այսօր կարդացի, որ ֆորմալ երկխոսություն դեռ չկա, բայց ոչ ֆորմալ՝ կա»: