Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների ընթացքում 20 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է NBC Bay Area հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ 11 մարդ տուժել է, նրանցից 7-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ցույցի մասնակիցներից մեկը դանակի վնասվածք է ստացել:
Ոստիկանության գնահատմամբ՝ քաղաքի կենտրոնական պարկում հավաքվել է ընդհանուր 300-700 մարդ:
Թրամփի կողմնակիցների ձեռքին դրոշակներ են եղել «Ամերիկան նորից մեծ դարձնել» կարգախոսով: Թրամփի ընդդիմադիրների ձեռքի վահանակների վրա գրված խոսքի ազատությունը և «Ամերիկան պաշտպանելու», ռասիզմի դեմ պայքարելու կոչեր են եղել:
Սոցցանցերում ականատեսները պատմում են «ոչ մեծ պայթյունի և պայթած ռումբի» մասին: Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները:










































