ԱՄՆ ռազմաօդային ուժերը չլիցքավորված ջերմամիջուկային B61-12 ռումբ են փորձարկել՝ նետելով այն F-16C կործանիչից։ Փորձարկումը կատարվել է Նևադայի զորակայանում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությունում։
Փորձարկման նպատակը եղել է զինամթերքի փոխադրման ինքնաթիռի կարողությունն ու արկի ոչ միջուկային բաղադրիչների գործառության ստուգումը։
B61 միջուկային ռումբը մշակվել է 1963 թվականին։ Ներկայիս մոդիֆիկացիան արդեն թվով 12-րդն է։ B61-12-ի սերիական արտադրությունը պետք է սկսվի 2020 թվականին։ Ենթադրաբար ռումբը կփոխարինի Եվրոպայի բազաներում առկա զինամթերքի ներկայիս մոդիֆիկացիաները։







































