Աֆղանստանում ԱՄՆ հրամանատարությունը գերհզոր ռումբի կիրառման համար կարիք չի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնեցման, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնից իր աղբյուրին:
Պաշտոնյաների տվյալներով` գեներալ Ջոն Նիկոլսոնը լիովին իրավունք է ունեցել ինքնուրույն որոշում կայացնելու ռումբի օգտագործման մասին, որն Աֆղանստան էր ուղարկվել դեռևս հունվարին:
ԱՄՆ-ը չորեքշաբթի առաջին անգամ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ մարտի ժամանակ օգտագործել է գերհզոր ոչ միջուկային ռումբ: Վաշինգտոնում պարզաբանել են, որ հարվածը հասցվել է ԴԱԻՇ-ի թունելների համակարգին:








































