Աֆրիկյան երկրներից առնվազն 97 ներգաղթյալներ, ներառյալ կանայք ու երեխաներ, անհետ կորել են այն բանից հետո, երբ նրանց նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Լիբիայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչը՝ փոխանցում է BBC-ն։
Ներկա պահին հաջողվել է փրկել ընդամենը 23 տղամարդու, ովքեր կարողացել էին մնալ ջրի մակերևույթին։
Առափնյա պահպանության ներկայացուցչի խոսքով՝ փրկարարական գործողությունը շարունակվում է, սակայն ողջ մարդ գնելու շանսերը մեծ չեն։
Լիբիան առանցքային տարանցիկ կետ է անօրինական ներգաղթյալների համար, ովքեր փորձում են Միջերկրական ծովով հասնել Եվրոպա։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ միայն այս տարի առնվազն 590 փախստականներ են զոհվել կամ անհետ կորել Լիբիայի ափերի մոտ։










































