ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից հանրապետական Թեդ Կրուզը կոչ է արել Թրամփին Կոնգրեսին և ԱՄՆ քաղաքացիներին ներկայացնել, թե որոնք են լինելու Սիրիայում հետագա գործողությունները, քանի որ այդ ձեռնարկումները կարող են հանգեցնել Ռուսաստանի և Իրանի հետ հակամարտության:
«Նախագահը պետք է հետագա գործողությունների մասին փաթեթ ներկայացնի ԱՄՆ քաղաքացիներին և Կոնգրեսին»,- ասել է Կրուզը Fox News-ի եթերում:
Կրուզի խոքով. «Ի տարբերություն միանգամյա հարվածի՝ երկարատև գործողությունները կարող են հանգեցնել այլ երկրների հետ հակամարտության: Լսեցե՛ք, Ասադը ընդամենը խաղալիք է Ռուսաստանի և Իրանի ձեռքում»,- հայտարարել է սենատորը:










































