Sunday, 05 07 2026
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

«Խոսրովի անտառ» արգելոցում ողնաշարավոր կենդանատեսակների հաշվառման աշխատանքներ են ընթանում. նախարարություն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրման և հաշվառման աշխատանքներ:

Կենդանիների պոպուլացիային և միգրացիոն ուղիներին հետևելու համար Վայրի բնության հիմնադրամի /WWF/ հետ համատեղ շարունակվում են  տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարվող կենդանական աշխարհի սեզոնային միգրացիային ուղղված աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից  հայտնում են, որ «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են շուրջօրյա ստուգայցերն ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Աշխատակիցների կողմից  շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է  անտառխախտման 4 դեպք /ապօրինի 11 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած  6 խ.մ. վառելափայտ:

Էկոերթուղիների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով իրականացվել է շրջայց  Պարզ լիճ-Գոշավանք  երթուղու սկզբնամասում գտնվող խաչքարերի տարածքում:

Ազգային պարկի աշխատակիցների կողմից էկոտուրիզմի գովազդման նպատակով այցելություններ են իրականացվել Դիլիջան քաղաքում գործող հյուրատներ և բացատրել, որ էկոտուրիզմի սիրահարները կարող են այցելել «Դիլիջան» ազգային պարկ և օգտվել ազգային պարկի կողմից մատուցվող ծառայություններից: Ազգային պարկն ունի 19 երթուղի և մեկ հեծանվային երթուղի, որոնց մեջ ներառվում են պատմամշակութային կոմպլեքսներ, բնության հուշարձաններ: Այցելուները հնարավորություն ունեն նաև տեղադրել վրաններ, ինչպես նաև  դիտակետերից հետևել կենդանական աշխարհի շարժին:

ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային  համալիրի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։

«Զանգեզուր» կենսոլորտային  համալիրի գիտության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել են ստուգայցներ «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 4 հատ եվրոպական այծյամ, 1 հատ փորսուղ, 1 հատ աղվես, 6 հատ շնագայլ։ Թռչուններից տարածքում հանդիպել են սև կեռնեխ, սոսնձակեռնեխ, խայտաբղետ փայտփոր, կանաչ փայտփոր, արշալուսիկ, գարնանային գեղգեղիկ, անապատային մորեհավ, գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, սովորական կարմրատուտ, հոբալ, անտառային աղավնի, սովորական սարյակ, մեծ երաշտահավ, սև երաշտահավ, երկարագի երաշտահավ, երկնագույն երաշտահավ, սև ագռավ, անտառային կաչաղակ, տափաստանային ճոռակ, և անտառաբու։ Թռչուններից գարնանային վերադարձ է գրանցվել գյուղական և քաղաքային ծիծեռնակների, գարնանային գեղգեղիկի և անապատային մորեհավի մոտ:

Կատարվել են «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղի տնկարանի ցանքսի շարունակական աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց-ի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Խոր Վիրապ», «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում