Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրության ուշադրությունն ակտիվացել է. ՍԱՊԾ-ն 6 ամիսների ընթացքում ստացել է 1112 զանգ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը կարևորում է ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում մեծ քանակությամ պահանջատեր սպառողների ներգրավվածությունը:

Ապրիլի 12-ին լրագրողների հետ հադնիպման ժամանակ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ ծառայության արդյունավետության բարձրացման գործում կարևոր է, որ սպառողները գիտակցեն իրենց շահերը և լինեն պահանջատեր: Նրա խոսքով` այդ ուղղությամբ իրենք ունեն բավականին դրական դինամիկա և ցուցանիշներ, քանի որ ծառայությունը որակապես նոր ձևաչափով գործարկել է թեժ գիծը, որի միջոցով 6 ամիսների ընթացքում ստացել է 1112 զանգ:

«Դրանց մի մասը վերաբերել է առկա դեպքերին, որոնց արձագանքել ենք բավականին օպերատիվ: Մյուս մասը վերաբերել է տեղեկատվությանը կամ խորհրդատվությանը: Միայն 2017 թվականի առաջին եռամսյակում ստացել ենք շուրջ 747 զանգ, ինչը երեք անգամ ավելի է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը: Դա նշանակում է, որ սպառողներն առավել դրական են տրամադրված: Տեսնում ենք միտում, որ նրանք բարձրացնում են ոլորտում առկա խնդիրները»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև հավելեց, որ ՍԱՊԾ-ն անպատասխան չի թողել սպառողից ստացված որևէ ահազանգ և պետական վերահսկողությունն իրականացնում է՝ առաջնորդվելով սպառողների շահերով. այս տարի ծառայության նախաձեռնությամբ մարտի 15-ին նշվեց Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, իրազեկման և քարոզչական աշխատանքներ տարվեցին: Կարապետյանի տեղեկացմամբ` ծառայությունը սերտորեն համագործակցում է նաև հասարակական սեկտորի հետ և, ծառայությանը կից նորաստեղծ հասարակական խորհրդի ներգրավմամբ, նախատեսում է համատեղ ծրագրեր իրականացնել:

ՍԱՊԾ «Թեժ գծով» ստացված 1112 զանգերից 139-ը եղել են բողոքներ, իսկ 973-ի դեպքում տրվել է խորհրդատվություն: Բողոքներից 29-ը՝ 20.9%-ը, ստացվել են սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների և ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի՝ [email protected], իսկ 79.1%-ը` ծառայության թեժ գծի միջոցով: Առաջին եռամսյակի համեմատականով՝ անցած տարվա 203-ի դիմաց այս տարի թեժ գծին ստացվել է 747 զանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում