Sunday, 09 06 2024
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների

Աթեշյանն ակնկալում էր իմ ստորագրությունն այսպես կոչված «համաձայնագրի» տակ. Բեքչյանի հայտարարությունը

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 12-ին Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանը հայտարարության մեջ հիշեցրել է, որ ապրիլի 3-ին Պոլսո պատրիարքարանում հանդիպում է ունեցել Աթեշյանի հետ, որին ներկա է եղել նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: «Հանդիպման նյութը պատրիարքական տեղապահի ընտրություններին առնչվող հարցերն էին: Արամ Սրբազանն ինձ բանավոր տեղեկացրեց իր անձնական կարծիքը և մտածումներն այս առնչությամբ: Վերոնշյալ անձանց ներկայությամբ ես նրանից խնդրեցի իր ասածներն ինձ հայտնել գրավոր կերպով: Նա ինձնից երկու օր ժամանակ խնդրեց, որպեսզի իր ասածները գրավոր խմբագրի և հանձնի մեր ուշադրությանը:

Երկու օր անց հեռախոսազանգ ստացա Սուրբ Փրկիչ հիվանդանոցից: Արամ Սրբազանն ինձ հրավիրում էր այնտեղ` իբրև թե այցելելու հանգստյան կոչված Ամենապատիվ Մեսրոպ Բ պատրիարքին, նաև աղոթելու պատրիարքի համար: Սակայն այլևայլ աղբյուրներից ինձ լուրեր էին հասնում, որ մինչ այդ Արամ Սրբազանը պատրաստել է գրավոր համաձայնագիր կամ արձանագրություն, հրավիրած է անգամ մամուլի ներկայացուցիչների և ցանկանում է, որ երկուսս` ես և նա, Սուրբ Փրկիչ հիվանդանոցում ստորագրենք իր կողմից պատրաստված համաձայնագիրը: Այսինքն, ես հիվանդանոց էի հրավիրվում բոլորովին այլ պատճառոÕ ¾, մինչդեռ բուն նպատակն ամենևին այլ էր»,- նշել է ընտրված տեղապահը:

Բեքչյանը հրապարակել է Աթեշյանի կողմից պատրաստված և իրեն ներկայացրած համաձայնության նախագիծը:

«Ընթերցողներին եմ թողնում այս քայլը բնութագրելու համար անուն որոշելը: Ուրեմն, Արամ Սրբազանը, փոխանակ իր խոստման համաձայն գրավոր կերպով ինձ ներկայացներ ներկա կացության վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները, ակնկալում էր, որ ես նույնպես իմ ստորագրությունը կդնեմ իր կողմից պատրաստված այսպես կոչված «համաձայնագրի» տակ, որն իր խորքային առումով առ ոչինչ է համարում Եկեղեցական համագումարի կամքն ու որոշումը, միայն առերես է ճանաչում տեղապահի օրինավոր ընտրությունը, զրկում է ընտրյալ Տեղապահին իր բոլոր լիազորություններից և փորձում է օրինականացնել «Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի» պաշտոնից հրաժարվելու իր համառումը»,- ասվում է արքեպիսկոպոս Բեքչյանի հայտարարության եզրափակիչ հատվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում