«Արդեն լավ ավանդույթ է ձևավորվում, ի տարբերություն նախորդ տարիների՝ ոչ թե սովորական աշխատանքային այցեր, այլ պաշտոնական այցեր են իրականացվում, տեսանք, որ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այց կատարեց Վրաստան, դրան հաջորդեցին վրացի գործընկերների պաշտոնական այցերը Երևան»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ակտիվորեն ձևավորվող այս նոր ավանդույթը ցույց է տալիս հայ-վրացական հարաբերությունների առավել խորացման ցանկությունը:
Վրացագետը կարևորեց, որ պաշտոնական այցերի ընթացքում քննարվում են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար շատ կարևոր է, որ հարևան երկրներում կայունություն լինի, կոնֆլիկտներ չլինեն: Վրաստանի համար շատ կարևոր է, որ ԼՂ հակամարտությունը չզարգանա էսկալացիայի ուղղությամբ: Վրաստանի համար, իհարկե, կարևոր է նաև, որ չունենա ո՛չ ներքին խնդիրներ և ո՛չ էլ խնդիրներ հարևան երկրների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































