PocketBook-ի արտադրողը Galaxy S4-ի համար ներկայացրել է PocketBook CoverReader նոր պատյանը: Աքսեսուարի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ ներդրված է 4,8-դյույմանոց էկրան:
Էկրանը տեղադրված է պատյանի ներսի կողմում, դրա թողունակությունը 800 x 600 է: Սմարթֆոնի հաղորդագրությունները, նամակները և SMS-ները կարելի է կարդալ այդ էկրանի վրա։ Դրանից բացի, էկրանին հնարավոր է էլեկտրոնային գրքեր կարդալ և կայքեր նայել:
Արտադրողի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ էկրանը Plastic Logic-ի արտադրանքն է: Էկրանը ոչ թե ապակուց, այլ պլաստիկից է պատրաստված, այն ճկուն է:
Ապագայում PocketBook-ը նմանատիպ շապիկներ կարտադրի նաև Samsung-ի այլ մոդելների, ինչպես նաև HTC և Sony սարքավորումների համար:










































