ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում հինգշաբթի ավարտվել է երկամսյա մասշտաբային բողոքի ակցիան, որին մասնակցել են բանտերի տասնյակ հազարավոր կալանավորներ: Հացադուլավորները պահանջել են իրենց պահման պայմանների բարելավում՝ գրում է The Los Angeles Times-ը:
Հացադուլը դադարեցվել է այն բանից հետո, երբ տեղի օրենսդիր մարմինների անդամները խոստացել են «բանտային» խնդրով լսումներ անցկացնել:
Կալիֆոռնիական բանտերում հացադուլը սկսվել էր հուլիսի 8-ին: Հացադուլին մասնակցել է 30 հազար մարդ: Հաշվի առնելով այն, որ նահանգի ուղղիչ հաստատություններում գտնվում է մոտ 133 հազար մարդ, կարելի է ասել, որ բողոքի ակցիային աջակցել է գրեթե յուրաքանչյուր 4-րդ բանտարկյալը:
Վերջին 2 տարում կալանավորներն արդեն երրորդ անգամ են հացադուլ անցկացնում, սակայն վերջինը ամենատևականն էր:










































