Սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրող Adidas-ը ցուցադրել է սպորտային կոշիկների մոդել, որը մասամբ տպվել է 3D տպիչով: Այդ մասին հայտնում է uamarket.info-ն:
Մոդելն անվանել են Futurecraft 4D, այն վաճառքի կհանվի 2017 թվականի վերջին: Խմբաքանակը սահմանափակված է 5 հազար զույգով: Դրանց գինը դեռևս հայտնի չէ:









































