Tuesday, 30 06 2026
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել

Ժողովրդին դիմեդրոլ են տվել, մենք ի՞նչ կարող ենք անել. Ռազմիկ Պետրոսյան (ՕՐՕ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատամարտիկների դաշինքն» ի՞նչ գործունեություն է ծավալելու, արդյո՞ք կմնաք ակտիվ քաղաքականության մեջ։

Մեր առաքելությունն ընտրություններով չի ավարտվում։ Մենք զբաղվում ենք զոհված զինծառայողների ընտանիքների, ազատամարտիկների, բանակի ընդհանուր խնդիրներով։ Ինչո՞ւ ոչ, երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ մեր տեսակետն ենք հայտնում։ Մենք մեր առաքելությունը շարունակելու ենք։

-Իսկ կոնկրետ ակտի՞վ քաղաքկանության մեջ։ Կշարունակե՞ք սատարել ՕՐՕ դաշինքին, թե՞ հիասթափություն կա։

Հիասթափություն չկա։ Ո՞ւմից հիասթափվենք՝ մեր ժողովրդի՞ց։ Այո, ժողովրդի թողտվությամբ եղավ այն, ինչ եղավ, բայց մեր խնդիրները չլուծվեցին։ Կրկնակի քվեարկություններով, ընտրակաշառքով իշխանությունները կարողացան վերարտադրվել։ Հիմա մեր երկիրն ավելի մեծ վտանգի առջև է կանգնած, քան մինչև ընտրությունները։ Նայում ենք, ամեն ինչի գներն արդեն բարձրացել են։ Մեր հարևանն, օրինակ, այսօր ասում է՝ դեղորայքի գները բարձրացել են։ Ես էլ ասացի՝ բա գիտեք այդ ընտրակաշառքը ումի՞ց պետք է հանեն, պարզ է՝ ժողովրդից։ Կպայթի, այսպես չի մնա, ինչքան կարող է այսպես մնալ։ Եթե լինեն քաղաքական գործընթացներ, մենք կմասնակցենք։ Իհարկե, ՕՐՕ դաշինքի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է։ Չմոռանանք, որ այդ դաշինքի հիմնական մասը կազմում են նաև ազատամարտիկները։ Եթե ժողովուրդը որոշի պայքարել՝ մենք իր կողքին կանգնած ենք։

-Այսինքն՝ չի՞ բացառվում նաև փողոցային պայքարը։

-Եթե ժողովուրդն ընդվզի՝ մենք, իհարկե, կլինենք ժողովրդի կողքին։

-Իսկ Սեյրան Օհանյանն ունի՞ այդպիսի ծրագրեր։

-Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ։ Բայց մենք մեր պայքարը շարունակելու ենք, ձեռքներս ծալած չենք նստելու։ Իհարկե պայքարը շարունակվելու է։ Դե ժողովուրդը պասիվ է, չի գիտակցում՝ ինչ է եղել։ Ես հույս չունեմ, որ իշխանությունները կվերանայեն իրենց քաղաքականությունը ժողովրդի հանդեպ։ Եթե նույն ձև շարունակեն, ինձ թվում է՝ կտրաքի, կպայթի, այսպես չի մնա․ ժողովուրդը կընդվզի՝ կկանգնենք իր կողքին։ Բայց եթե ժողովուրդը հարմարվում է՝ մենք ի՞նչ կարող ենք անել։

-Շատերը մեղադրեցին նաև ՕՐՕ դաշինքին՝ խոստացված հետընտրական ընդզվումը չկազմակերպելու համար։

-Այսինքն՝ մենակ մե՞նք պետք դուրս գայինք փողոց։ Եթե ժողովուրդը հարմարվում է ընտրակաշառքով ընտրության ձևին, մենք ի՞նչ կարող էինք անել։ Ինչպե՞ս է նախկինում եղել։ 2008 թվականին, 2012 թվականին՝ ժողովուրդն ընդվզում էր, իսկ այս անգամ կարծես ժողովրդին դիմեդրոլ տված լինեին՝ մտածեցին այդպես էլ պետք լիներ։ Մենք նույնիսկ այնքան բնակիչ չունենք, ինչքան որ ներկայացրել են՝ իբր մասնակցության թիվ է եղել։ Այս ժողովրդին հասցրել են այնպիսի վիճակի, որ հույսն այս քաղաքական ուժերից լրիվ կտրել են, հույսները 5-10 հազար դրամն է։ Մենք ինչքան փորձեցինք քաղաքական տիրույթ տանել՝ չստացվեց։ Սա ընտրություն չէր, սա ֆարս էր։ Միակ տարբերակն էր, որով կարող էր իշխանությունը վերարտադրվել։ Ընտրությունից ընտրություն մի մեխանիզմ են մշակում, թե ինչ ընտրական վիճակ ձևավորեն, որով կարող են վերարտադրվել։ Նույն ժողովուրդն էլ շոկի մեջ է՝ ընտրել են անհատների, բայց անցել է մի կուսակցություն, որից օր առաջ փորձում էին ազատվել։ Ինչքան էլ փորձեցինք ժողովրդին իրազեկել՝ չստացվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում