Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Որքան մարդ է լքել Հայաստանը վերջին 3 տարում

Հայաստանից միգրացիոն հոսքերն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն աճել է անվերադարձ մեկնողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը: Նա  ներկայացրեց վերջին երեք տարիներին արտագաղթի և ներգաղթի տվյալներն՝ ըստ իրենց հետազոտության, խոսեց տրանսֆերային հոսքերի նվազման պատճառների ու հետևանքների մասին:

Նրա խոսքով՝ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի համար մեկնողների և անվերադարձ մեկնողների թիվը:

«Տարեկան կտրվածքով՝ երկրից անվերադարձ հեռանում է 35 հազար մարդ, սակայն 2016 թվականին անվերադարձ մեկնողների թիվը դարձավ 37 հազար: Նրանց 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, իսկ մշտականը՝ 53 տոկոս: Միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք»,- նշեց Բեժանյանը:

Նրա հավաստմամբ՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը լինում է դեպի ՌԴ: Ըստ որում՝ վերջին տարիներին աշխատանքային միգրանտների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է ոչ թե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, այլ ՌԴ տնտեսությունն է թուլացել։ Բեժանյանի խոսքով՝ ընդհանուր միգրացիոն տարիքը 25-54 տարեկանն է, այսինքն՝ վերարտադրողական տարիքն է:

«Միգրացիոն հոսքերի նվազումը բերել է տրանսֆերտների նվազման, ինչը նույնպես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ՌԴ տնտեսությունը վերջին տարիներին վատթարացել է, ռուբլու կուրսն ընկել է: Նվազել են նաև առողջապահության և կրթության վրա ծախսվող գումարները»,- ընդգծեց Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ տրանսֆերտների 80 տոկոսը կենցաղային խնդիրների լուծման համար են ծախսվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում