ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ապրիլի 10-ին Ադրբեջանի կառավարության նիստին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի մեծացնի ճնշումը Հայաստանի վրա», – հայտարարել է Ալիևը:
Ալիևը Ադրբեջանի համար դրական քայլ է որակել նաև օտարեկրյա քաղաքացու արտահանձնուը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահն նկատի է ունեցել Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին, որի դեմ Բաքուն մեղադրանք է առաջադրել Արցախ այցելելու համար:











































